Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում որոտացել է պայթյուն, որի հետևանքով զոհվել է նվազագույնը 13 մարդ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսությունը։
Համաձայն որոշ տվյալների՝ տուժել է 70 մարդ։ Պայթյունը որոտացել է Մարջա հրապարակի շրջանում՝ երկրի ներքին գործերի նախարարության նախկին շենքի մերձակայքում։
Նախօրեին Դամասկոսում որոտացել էր մեկ այլ պայթյուն։ Հարձակվողների թիրախը եղել էր Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկիի շարասյունը։ Վարչապետը չէր տուժել։