Գնացեք, համոզեք նրանց, ովքեր դեռ անտարբեր են. Լ.Զուրաբյան

Ոչ մի այլ երկրում ոստիկանապետը չի հրահանգի, որ ոստիկանության բաժանմունքներում Տեր Հիսուս Քրիստոսի պատկերները տեղադրվեն. Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքում ասաց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ այսօր ոստիկանապետը Երևանի ոստիկանապետ է նշանակել մի մարդու, որը եվրոպական դատարանի որոշումով մեղավոր է ճանաչվել:

«Ժողովուրդ իրավիճակն օրեցօր փոխվում է: Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին բացահայտումները բավական թուլացրել են նրանց դիրքերը, նրանք չեն կարող բացատրել այդ ունեցվածքի ծագման հիմքերը, չեն կարողանում արդարանալ: Հիմա դուք պիտի ձեր վրա վերցնեք քարոզչի դերը. գնացեք, համոզեք նրանց, ովքեր դեռ անտարբեր են: Եթե մենք կարողանանք ժողովրդին ոտքի կանգնեցնել, ուրեմն մայիսի 5-ին տոնելու ենք հաղթանակ»,- ասաց Զուրաբյանը:

«Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ»,- վանկարկեց ժողովուրդը: