Մոդայիկ չէ երևանցի լինելը. Արմեն Երիցյան

Այսօր մի տեսակ մոդայիկ չէ երևանցի լինելը, պիտի այնպես անենք, որ երևանցին նորից հպատությամբ ասի՝ ես երևանցի եմ. նշեց Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը:

Ըստ նրա՝ Երևանի կառավարման նկատմամբ հարկ է վերահսկողություն իրականացնել: «Վերահսկողության լավագույն ձևն այն է, որ քաղաքապետը երեք ամիսը մեկ ուղիղ եթերում ներկայացնի հաշվետվություն, և քաղաքացիները ուղիղ եթերում հարցեր ուղղեն նրան՝ անկախ նրանից թե դա քանի ժամ կտևի՝ երեք ժամ, չորս ժամ»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններում ընտրախախտումներին՝ Արմեն Երիցյանը առաջին հերթին կարևորեց բոլոր կուսակցությունների կողմից վերահսկողություն իրականացնելը: Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրը, որի մասին իրեն պատմել են հանդիպումների ժամանակ, ընտրակաշառքն է: «Ես ասում եմ՝ բոլորովին խնդիր չկա, վերցրեք այդ գումարները և ընտրեք՝ ում ցանկանում եք: Մի ժամանակ ասում էին, թե գրիչները նկարում են ընտրությունը, բայց բոլորովին նման բան չկա: Ուղղակի գնացեք ընտրության ու ընտրեք՝ ում կամենում եք»,- ամփոփեց նա:

Մեկնաբանել