Սիրիան իսկական բարեկամներ ունի. «Հեզբոլլահ»

Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը չի բացառել սիրիական ճգնաժամին խմբավորման մասնակցության հավանականությունը՝ կառավարական զորքերի կողմից, հաղորդում է BBC-ն: «Դամասկոսը իսկական բարեկամներ ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, որոնք թույլ չեն տա Սիրիան ԱՄՆ-ի կամ Իսրայելի ձեռքն ընկնի», -ասել է Նասրալլահը՝ հավելելով, որ ներկայում Սիրիայում իրանական զինուժի խմբեր չկան: Նրա կարծիքով՝ Սիրիայի ընդդիմությունը չափազանց թույլ է Բաշար Ասադի վարչակարգը տապալելու համար: «Հեզբոլլահ»-ի առաջնորդը զգուշացրել է նաև, որ Դամասկոսում Սայիդ Զեյնաբի մզկիթի հնարավոր ավերումը շիաների զայրույթի պատճառ կդառնա, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մուհամմադ մարգարեի թոռնուհի Զեյնաբի մզկիթը Դամսկոսի հարավում է և շիաների հիմնական սրբավայրերից է համարվում: Նասրաալլահի հայտարարությունը, որը հեռարաձակվել է խմբավորման կողմից վերահսկվող «Ալ Մանար» հեռուստաալիքով, հնչում է Դամասկոսում ապրիլի 30-ին տեղի ուենցած պայթյունի ֆոնին, երբ մահացել էր առնվազն 14 մարդ:

Մեկնաբանել