Քենիայում հոգեբուժարանից 40 հիվանդ է փախել

Քենիայի ոստիկանությունը փնտրում է 40 տղամարդու, որոնք փախել են երկրի՝ մայրաքաղաք Նաիրոբիում գտնվող խոշորագույն հոգեբուժարանից, հաղորդում է BBC-ն։

Մաթհարի հոսպիտալից զանգվածային փախուստը տեղի է ունեցել խռովությունից հետո, որին մասնակցել է ավելի քան 70 հինավդ։

Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ փախուստի դիմած տղամարդկանցից որոշներն առանձնանում են հատուկ ագրեսիայով։

Երկու տարի առաջ իրավապաշտպան կազմակերպությունները հանդես էին եկել այս բուժհաստատությունում հիվանդների պահման պայմանների քննադատությամբ այն բանից հետո, երբ քենիական հեռուստատեսությունը թողարկել էր մի ռեպորտաժ՝ պատմելով, թե հիվանդներից մեկն ինչպես է փակի տակ պահվել դիակի հետ մի խցում։

Իրավապաշտպանները նաև տեղեկացրել էին հիվանդների բռնաբարությունների դեպքերի մասին։

Մեկնաբանել