Հետաքննություն անցկացնելու դեպքում Իվանիշվիլին և Սաակաշվիլին կհայտնվեն բանտում. Լեյբորիստական կուսակցություն

Եթե Վրաստանում բոլոր դեպքերի հետաքննություն սկսվի, ապա Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բանտում հարևան խցիկներում կհայտնվեն: Նման համոզմունք է հայտնել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նա «Փրայմ թայմ» թերթի մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտնել է, որ Իվանիշվիլին ֆինանսավորում էր Սահակաշվիլիի հատուկ ջոկատը և դրա համար սարքավորումներ գնում:

«2007թ. ցույցը ցրելուց հետո Իվանիշվիլին հատուկ ջոկատին պարգևավճարներ էր հանձնել: Ամեն ինչ պետք է քննության ենթարկվի, և ես վստահ եմ, որ Իվանիշվիլին և Սահակաշվիլին կհայտնվեն հարևան բանտախցերում: Եթե խոսքը արդարության վերականգնման մասին է, ապա պետք է ուսումնասիրվի Վարդերի հեղափոխությանը հաջորդած ամբողջ ժամանակաշրջանը»,– հայտնել է Գուգավան:

Ըստ նրա` այսօր աղմկահարույց ձեբակալություններ են կատարվում` բնակչության ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու համար, և նրանք մոռացել են այն «կոնֆետների» մասին, որ իրենց խոստացել էին ընտրություններից առաջ:

Մեկնաբանել