Եվրամիության անդամ երկրների՝ Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն, որի ժամկետը լրանում է 2013թ. հունիսի 1-ին, չի երկարաձգվի: Այսպիսի որոշում են ընդունել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում մայիսի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է BBC-ն: Արտգործնախարարները որոշել են նաև մեկ տարով երկարաձգել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Դրանց նախորդ փաթեթի ժամկետը ևս լրանում է հունիսի 1-ին: «Զենքի մատակարարման էմբարգոն ավարտվել է: Զինամթերքի մատակարարման մասին որոշում չի ընդունվել: Մնացած պատժամիջոցները կշարունակեն գործել», – Twitter-ի իր բլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուլիամ Հեյգը: Նա նշել է նաև, որ Լոնդոնը դեռևս չի ծրագրում Սիրիա զենք մատակարարել՝ ընգծելով, որ ընդունված որոշումը թույլ կտա ապագայում առավել մեծ ճկունություն դրսևորել սիրիական ճգնաժամի նկատմամբ, եթե իրադրությունը վատթարանա: ԵՄ-ն Սիրիա զենքի մատակարարման էմբարգոյի մասին որոշում ընդունել էր 2011թ. ամռանը:
ԵՄ-ն չի երկարաձգի Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն
-
Չաբահար նավահանգիստն ու Հայաստանի շահերը․ զրույց Գոհար Իսկանդարյանի հետ
Իրանում սպասվող նախագահական ընտրություններն էապես չեն փոխի Իրանի որդեգրած քաղաքականությունը, նշում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Իսկանդարյանը անդրադառնում է «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի թեմային՝ ընդգծելով այդ գործում Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ընդհանուր շահերը։ Իսկանդարյանը հակադրում է չինական «Մետաքսի ճանապարհը» «Հյուսիս-հարավին»՝ համարելով, որ ներկայում ԱՄՆ-ին նույնպես ձեռնտու է վերջին նախագիծը՝ չինական նախաձեռնության փոխարեն։ Իսկանդարյանը դրանով է պայմանավորում Միացյալ Նահանգների մեղմ քաղաքականությունը Չաբահար նավահանգստի հարցում։
-
Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ Ռոբերտ Բրիգերը քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
-
Սա հայկական պետականության ինքնության վտանգավոր փոփոխություն է. Հակոբ Բադալյան
Իշխանությունը, որը երկրում ունի վստահության լուրջ խնդիր, հարվածում է եկեղեցուն, նշում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ սա հայկական պետականության ինքնության վտանգավոր փոփոխություն է, որն իրականացնում է իշխանությունը:
-
Վեհափառի ղեկավարած շարժումը միջոցառումը խոչընդոտելու գործողություն էր արել․ Փաշինյանը՝ Սարդարապատի
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր իրավապահների կողմից խոչընդոտելու դեպքին։ «Պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող շարժումը նախորդ օրը պետական արարողակարգային միջոցառումները խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ երեկ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։ Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու […]
-
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 29-ի գործողությունները (լրացված)
14:55 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ երեկոյան ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում կամփոփվի օրը։ 14:50 Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանին սպասող ցուցարարները, Բագրատ սրբազանի ղեկավարությամբ, շարժվում են Սուրբ Աննա եկեղեցու բակ։ Սպասվում էր, որ Վահե Ղազարյանը պետք է գնա Ազգային ժողով՝ մասնակցելու 2023-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը։ ՆԳ նախարարի փոխարեն, սակայն, ԱԺ-ում նախագիծը ներկայացնում է նրա տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Սիրելի´ ժողովուրդ, այսօր դուք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա ԱԺ»,- դիմելով ոստիկանության դիմաց հավաքված քաղաքացիներին՝ ասել է Բագրատ սրբազանը։ 12:20 Բագրատ սրբազանի գլխավորած շարժման աջակիցները ՆԳՆ շենքի շուրջ պտույտ գործելուց հետո նստել են […]
-
Հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Ալիև
Ադրբեջանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք հետևում ենք վերջին իրադարձություններին և տեսնում ենք, որ մեր դեմ նորից տարածքային պահաջներ ներկայացնելու փորձեր են արվում։ Մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք։ Անշուշտ, առաջին հերթին մեր բանակն ավելի պետք է ուժեղացնենք, ինչը մենք անում ենք»,- մայիսի 28-ին Խոջալուում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը՝ խոսելով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին։ Ալիևի պնդմամբ՝ «չնայած, որ Հայաստանում ռևանշիստները բավական մեծ թիվ են կազմում, այնուամենայնիվ, Հայաստանը երբևիցե Ադրբեջանի դեմ սադրանքի դիմելու փորձ չի անի»։
-
Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները խաղաղության կհանգեցնեն
Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական բանակցություններին, հաղորդում են թուրքական թերթերը։ Խորհրդակցության արդյունքում ընդունած հայտարարությունում թուրքական կողմը աջակցել է կայուն խաղաղությանը միտված ջանքերին։ «Թուրքական կողմը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական գործընթացները, խաղաղության վերածվելով, համաձայնության հանգեցնեն, և թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր բարենպաստ ջանքերին», – հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով կառույցի հայտարարությանը։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Պաղեստինի ճգնաժամին վերաբերող հարցեր։ Անկարայի համոզմամբ՝ խիստ անհրաժեշտություն է ավելացնել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչողների […]
-
Աղետի գոտիներում կամավորների ներգրավման անհրաժեշտություն կա
Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատաքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Եթե պատրաստ եք որպես կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։ Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ վաղվանից Ձեզ հետ կապ կհաստատվի»,- ասված է հաղորդագրությունում։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։