«Պատանի պարողների Եվրատեսիլ»-ում հաղթեց Նիդերլանդների մասնակիցը

Քիչ առաջ ավարտվեց «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը. հաղթող ճանաչվեց Նիդերլանդների մասնակիցը` Սեդրիկ Վերուոերթը:

Հայաստանը ներկայացնող 17-ամյա Վահագն Մարգարյանը տպավորիչ ելույթ ունեցավ` ներկայանալով 1-ին համարի ներքո. նա առաջին հնգյակի խմբակային պարի կատարողներից էր: Նրա պարը կոչվում էր «Blind alley», թարգմանաբար՝ «Փակուղի»:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին ևս 9 երկիր՝ Չեխիան, Նորվեգիան, Սլովենիան, Գերմանիան, Լեհաստանը, Շվեդիան, Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող պարողներ և խմբեր:

Ժյուրիի որոշմամբ՝ 10 մասնակիցներից եզրափակիչ փուլում մենամարտեցին Նիդերլանդները ներկայացնող Սեդրիկ Վերվեուրտը և Գերմանիան ներկայացնող Ֆելիքս Բերնինգը: «Մենամարտ» փուլից հետո մրցույթի հաղթող ճանաչվեց Սեդրիկ Վերվեուրտը. նա վաստակեց $7000:

Վահագն Մարգարյանի լուսանկարը՝ eurovisionist.wordpress.com-ի

Մեկնաբանել