Կիմ Չեն Ինը հյուսիսկորեացի պաշտոնյաներին նվիրել է Հիտլերի «Իմ պայքարը»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը, գրել է Washington Post-ը՝ հղում անելով New Focus International կայքին: Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ արվել է շուրջ հարյուր նման նվեր:

Ըստ Washington Post-ի՝ կորեացի քաղաքական գործիչներին «Իմ պայքարը» բաժանվել է ոչ այն պատճառով, որ ղեկավարությունը նացիզմի կողմնակից է. նպատակը Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայի տնտեսական և ռազմական վերականգնումն ուսումնասիրելն է:

«Կիմ Չեն Ինը դասախոսություն է կարդացել բարձրաստիճան պաշտոնյաներին, – հայտնել է անանուն աղբյուրը: -Նշելով, որ Հիտլերին հաջողվել է կարճ ժամանակահատվածում վերականգնել Գերմանիան, Կիմ Չեն Ինը ներկաներին կարգադրել է ուսումնասիրել Երրորդ Ռեյխի պատմությունն ու գործնական եզրահանգումներ անել»:

Մեկնաբանել