Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 8-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հաղորդում է ԱԻՆ կայքը:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում այրվել է մոտ 5500 քմ խոտածածկ տարածք, Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1000 քմ, Շիրակի մարզի Իսահակյան գյուղին հարակից արտերում` 1 հա խոտածածկ տարածք և 70 քմ ցորենի արտ, Գուսանագյուղ գյուղում` 1 հա հնձած անասնակեր, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գերեզմանատան մոտակայքում` 4 հա ցորենի արտ, Երևանի Շահումյանի գերեզմանատանը` մոտ 1000 քմ և Լեփսիուսի 6-րդ փողոցին հարակից գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք և կուտակված աղբ (մոտ 4 խմ):

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Մեկնաբանել