Հրդեհ՝ Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնում

Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնում սկսվել է այրվել շենքերից մեկը: Հրդեհին տրվել է 4 աստիճանի բարդության կարգ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցչին:

Շենքից արդեն տարհանվել է ավելի քան 1 հազ. աշխատակից:

Հրդեհի պատճառով դադարեցվել է «Ռոսիա» հանրային հեռուստատեսության հեռարձակումը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հեռուստակենտրոնի 6-րդ հարկում: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան:

Մեկնաբանել