Եգիպտոսի իշխանությունները «Մուսուլման եղբայրներին» պաշտոններ կառաջարկեն

Եգիպտոսի իշխանությունները «Մուսուլման եղբայրներին» պաշտոններ կառաջարկեն կառավարությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ըստ գործակալության տվյալների, իշխանությունները նաև մտադիր են ազատ արձակել շարժման մի քանի ազդեցիկ անդամների:

Հաղորդվում է, որ դրա փոխարեն իշխանությունները պատրաստվում են «Մուսուլման եղբայրներից» պահանջել դադարեցնել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների ցույցերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսլամիստները պահանջում են բանակի հրամանատարի հրաժարականը: Վերջինս Մուրսիի պաշտոնանակության գլխավոր կազմակերպիչներից է:

Մեկնաբանել