Սաակաշվիլին և Պուտինի խորհրդականը արգելափակվել են Կազբեկում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը սեպտեմեբրի 2-ին սկսել է Կազբեկ լեռան նվաճումը, հարկադրված է հետաձգել իր արշավը եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի խորհդարանի անդամ Գոգա Խաչիձեն, որը նախագահի հետ մասնակցում է արշավին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: «Նստել եմ Կազբեկի մետեոբազայում և սպասում եմ եղանակի լավանալուն: Զվարճություներ չկան: Ժամանակը դանադաղ է անցնում», -գրել է Խաչիձեն: Նա նաև մի քանի լուսանկարներ է տեղադրել: Սաակաշվիլիին ուղեցկում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը: