Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ջոն Պոմերշեյմի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն պարոն Ջոն Մարկ Պոմերշեյմի հետ, հաղորդում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

Քննարկման ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի անվտանգությանն ու դրանում ԱՄՆ-ի մոտեցումներին, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ինքնիշխանությանը վերաբերող մի շարք հարցերի: