Սեպտեմբերի 15-ին նշվում է Խաչվերացի տոնը

Խաչվերացը Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին: Սա Սբ. Խաչին նվիրված տոներից գլխավորն է: Այն նվիրված է Տերունի Խաչի փառաբանությանը, ինչպես նաև գերությունից Սուրբ Խաչի վերադարձին: Հայոց Եկեղեցում, տոնի հաջորդ երկուշաբթին ննջեցյալների հիշատակի օրն է, հաղորդում են Արարատյան Հայրապետական թեմի մամուլի դիվանից:

Այս տարի Խաչվերացի տոնը Հայոց Սբ. Եկեղեցին նշում է սեպտեմբերի 15-ին: Խաչվերացի տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կհանդիսապետի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Սբ. Պատարագի արարողությանը:

Օրն առավել տոնական ու հանդիսավոր դարձնելու համար Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ ՏերՎահան քահանա Առաքելյանը Ս. Պատարագի ավարտին Ներքին Չարբախի դպրոցի առաջին դասարանցիների օրհնության կարգ կկատարի: Փոքրիկներն Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի կողմից տոնը խորհրդանշող օրհնված խաչեր կստանան:

Մեկնաբանել