Արա Զոհրաբյանը՝ Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը: Ինչպես տեղեկանում ենք ՓՊ պաշտոնական կայքից, նա ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը՝ 713 ձայն: Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար պայքարող մյուս երկու թեկնածուները՝ Տիգրան Աթանեսյանըև Կրոմվել Գրիգորյանը, ստացել են համապատասխանաբար` 94 և 87 ձայն:

Անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկ: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից քվերարկությանը մասնակցել են 913-ը:

Փաստաբանների պալատի նորընտիր նախագահն իր լիազորություններին կանցնի 2013 թ. հոկտեմբերի 4-ից:

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Ընդունում եմ քվեարկության արդյունքը և շնորհավորում եմ պարոն Զոհրաբյանին»:

Մեկնաբանել