Ընդունելություն Բելառուսի ՀՀ դեսպանատանը՝ անկախության օրվա առթիվ

Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի և Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչները:

Հայաստանի դեսպանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22-ամյա ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ա.Միխնևիչը:

Միջոցառմանը հանդես է եկել հայ համայնքի «Էրեբունի» պարի համույթը, ինչպես նաև Հայաստանից ժամանած ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը:

Մեկնաբանել