Եգիպտոսում կրկին բախումներ են տեղի ունեցել

Եգիպտոսի հյուսիսում` Սուեզում, իսլամիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների պատճառով շուրջ 10 մարդ վիրավորվել է, հաղորդում են եգիպտական հեռուստաալիքները:

Աննշան բախումներ են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում: Մայրաքաղաք Կահիրեում բախումները տարածվել են մի քանի թաղամասերում: Կահիրեի կենտրոնական մետրոյի կայարաններից մեկում զինված ընդհարում է տեղի ունեցել «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների մասնակցությամբ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 14-ից սկսած Եգիպտոսում զոհերի թիվը գերազանցել է 900-ը: Անկարգությունների ժամանակ այրվել և թալանվել են 40 քրիստոնեական եկեղեցիներ: Անցած մի քանի օրվա ընթացքում արդեն ձերբակալվել է 90 մարդ:

Մեկնաբանել