LG-ն ներկայացրել է «քառակուսի» Vu 3 սմարթֆոնը

LG-ն ներկայացրել է նոր գաջեթ Vu շարքից, որի մեջ մտնում են գրեթե քառակուսի՝ 4:3 չափի սմարթֆոններ, հաղորդում է Mashable-ը: Դրանցից Vu 3-ի էկրանն ավելի փոքր է, քան Apple iPad-ինը՝ 5,2-դյույմ․ այսպիսի համադրություն շատ քիչ է հանդիպում բջջային սարքավորումների մեջ:

Vu 3-ը պատրաստվել է որպես էլեկտրոնային գրքերի ընթերցման, վեբ կայքերի դիտման համար նախատեսված իդեալական գաջեթ, որը կարելի է դասել պլանշետների շարքը: Վերջինիս էկրանն ավելի փոքր է, քան Galaxy Note III-ինը, սակայն նույնպես ունի ստիլուս:

Vu 3-ն աշխատում է 2,3 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով, ունի 2 Գբ օպերացիոն հիշողություն, 13 Մգպ տեսախցիկ, աշխատում է Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով և կշռում է 161 գ:

Գաջեթի արժեքի և թողարկման ժամկետների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: