Հայաստանը Մաքսային միության հարցում չի մտափոխվել: 14 տարի՝ էպոսագետին: Ազատամարտիկը կալանավորվեց 2 ամսով: Մահացել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդը:
Օրը. 14 տարի ազատազրկում, 2 ամիս կալանք
Post navigation
Posted in:
Հայաստանը Մաքսային միության հարցում չի մտափոխվել: 14 տարի՝ էպոսագետին: Ազատամարտիկը կալանավորվեց 2 ամսով: Մահացել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդը:
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․ Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում: Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային […]
Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է արձանագրություն։ «Հանդիպման ընթացքում հանձնաժողովները, ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված […]
Մկրտիչ Կարապետյան Արցախից բռնի տեղահանված բուժակ, դեղագործ Վրեժ Հովսեփյանը տեղահանումից հետո տևական ժամանակ Հայաստանում փորձել է աշխատանք գտնել։ Տարբերակներ չունենալով՝ ի վերջո արտագաղթել է Հայաստանից։ 38-ամյա Վրեժը Ստեփանակերտում 17 տարի աշխատել է շտապօգնության ծառայությունում՝ չնայած հաշմանդամությանը։ Վրեժի հայրը Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայանի պայթյունի տուժածներից է։ «Հորս ծանր վիճակով տեղափոխել են Հայաստան, իսկ ես ավելի ուշ միայնակ, ավոտբուսով եմ եկել։ Երեք ամսից ավելի բուժել են հորս։ Սկզբնական փուլում, երբ եկանք Երևան, մոտ տասը օր տեղ չունեի մնալու, Այրվածքաբանության ազգային կենտրոնում ինձ տեղ տվեցին։ Այդ ընթացքում հայրս բուժում էր ստանում, ես զուգահեռ նրան էի խնամում։ Այնուհետև վարձով տուն ճարեցի Երևանում, մնում էին հորս […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 15-ի հանրահավաքին չբացեց փակագծերը, թե արդյոք Ազգային ժողովում ունեն պահանջվող ձայները վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն ունեն 35 ձայն, բայց պետք է 36-ը, որպեսզի Ազգային ժողովին ներկայացնեն նախագիծ։ Այնուհետև առնվազն ևս 18 քվե է հարկավոր՝ հրաժարականին հասնելու համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պակասում է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի ձայնը, որը Հայաստանում չէ։
Երեխաները փորձում են տեսնել աշխարհը մեր աչքերով։ Նրանք մեզ վստահում են, և մեր տեսակետը նրանց համար կարևոր է։ Հարցեր տալով՝ նրանք ճանաչում են մեզ, և այդ հարցերին պատասխանելիս մենք էլ ենք զարգանում։ Երեխաների հարցերը պիտի լինեն մեր ուշադրության կենտրոնում, քանի որ նրանց կրթական ճանապարհի կարևորագույն պահերն են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է ռուսական զորքերը պահել Հայաստանում, մի քանի օր անց՝ Կոպենհագենում, հայտարարում ԵՄ մտնելու ցանկության մասին: Ինչպե՞ս դա հասկանալ, զարմանք է հայտնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հարցազրույցում Մարուքյանը խոսում է Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած շարժմանն աջակցելու, Պուտինի հետ Փաշինյանի հանդպման խնդրահարույց կետերի և Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման շուրջ հուզումների մասին:
Բաքվի դատարանը մայիսի 15-ին ևս հինգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետները։ Report.az-ի փոխանցմամբ՝ խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի մասին է։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ հինգ ամսով երկարաձգվել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանավորման ժամկետը։ Արցախի պաշտոնյաները ձերբակալվել էին 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ *** Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի […]