Իսրայելը կբոյկոտի Ռոհանիի ելույթը ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում Իսրայելի պատվիրակությունը մտադիր է բոյկոտել Գլխավոր ասամբլեայի նստարշջանին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթը: Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի Twitter ի-պաշտոնական միկրոբլոգում, հաղորում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը:

Իսրայելական պատվիրակության ներկայացուցիչները գործակալության հետ զրույցում հաստատել են այս տեղեկությունը:

«Վարչապետը իսրայելական պատվիրակությանը կարգադրել է գործել այնպես, ինչպես անցած տարի և ներկա չլինել Իրանի նախագահի ելույթին: Չնայած Իրանի նոր նախագահի նկատմամբ հիացմունքի ալիքին, իրանական ռեժիմի վերաբերմունքը չի փոխվել», -ասված Նեթանյահույի գրառման մեջ:

հանիՌոն ելույթը նախատեսված է ԱՄՆ-ի ժամանակով սեպտեմբերի 24-ի կեսօրից հետո:

Մեկնաբանել