«Ազատությունը», «Ամերկայի ձայնը» և BBC-ն խախտել են նախընտրական քարոզչության կանոնները.Ադրբեջանի ԿԸՀ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեդիայի խումբը Ադրբեջանում «Ազատություն», «Ամերկայի ձայն» ռադիոկայանների, ինչպես նաև BBC-ի ներկայացուցչությունների կողմից նախընտրական քարոզարշավի խախտման դեպքեր է արձանագրել, հաղորդում է ադրբեջանական contact.az-ը:

Խմբում ընդգրկված են ԿԸՀ անդամներ, ինչպես նաև կառավարամետ զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ: Խումբը իր այսօրվա նիստի ընթացքում սահմանել է, որ նշված ԶԼՄ-ների մի շարք նյութեր զուտ քարոզչական են եղել:  

Մասնավորապես՝ օրինակ «Ազատություն» ռադիոկայանը, ըստ ԿԸՀ-ի, հրավիրել է նախագահի թեկնածուներ Հաֆիզ Գաջիևին, Զաֆիդ Օրուջային, Հուդրաթ Հասանղուլիևին և Ջամիլ Հասանլիին և տարածել նրանց հետ հարցազրույցը, ինչը ԿԸՀ-ն գնահատել է որպես խախտում:

Ացելի վաղ Ադրբեջանի իշխող կուսակցության «Ենի Ադրբեջանի» լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը ԿԸՀ նամակ է ուղարկել՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից անօրինական նախընտրական քարոզչության անցկացման վերաբերյալ:

ԿԸՀ-ն որոշել է ինչպես ԶԼՄ-ներին, այնպես էլ թեկնածուներին զգուշացում անել: