Տուրիստական բուկլետում թուրքական գյուղի փոխարեն գովազդվել է ֆրանսիականը

Տուրիստական բուկլետում թուրքական Gördes-ի փոխարեն օգտագործվել է ֆրանսիական Gordes-ի լուսանկարը

Թուրքիայի Մանիսա շրջանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պատրաստած տուրիստական բուկլետում սխալմամբ տպվել է ֆրանսիական գյուղի նկարը: Խառնաշփոթն առաջացել է թուրքական Gördes և ֆրանսիական Gordes տեղանունների նմանության պատճառով, գրել է Hurriyet-ը:

Մանիսա շրջանը զբոսաշրջիկների համար բացահայտելու և գովազդելու նպատակով բուկլետի մոտ 50 հազ. տարբերակ տարածվել է զբոսաշրջային ընկերությունների շրջանում:

Մանիսայի Մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Էրդինչ Քյոսեն ընդունել է սխալը՝ տեղի ունեցածի համար մեղադրելով հրատարակչին:

«Նպատակ չունեինք գովազդել ֆրանսիական գյուղը: Սխալ լուսանկար է տպվել՝ չնայած մի քանի անգամ ստուգված լինելուն: Սա հրատարակչի մեղքն է», – ասել է Քյոսեն՝ հավելելով, որ վարչությունը հետաքննում է դեպքը:

Մեկնաբանել