Հայաստանում միասնական քննչական մարմին կստեղծվի: «Ռադիո Հայը» գործադուլ է անում ՊԵԿ-ի պատճառով: Հրդեհ «Գրանդ Քենդիում»: Ղարաբաղի «Տատիկ-պապիկը» վերաբացվեց:
ՕՐԸ. Հայաստանում՝ քննչական սուպեր մարմին
Post navigation
Posted in:
Հայաստանում միասնական քննչական մարմին կստեղծվի: «Ռադիո Հայը» գործադուլ է անում ՊԵԿ-ի պատճառով: Հրդեհ «Գրանդ Քենդիում»: Ղարաբաղի «Տատիկ-պապիկը» վերաբացվեց:
Մայիսի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ նախարարը հետևել է առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել․ «Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում։
Մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլլահիանը և այլ պաշտոնյաներ։ Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը ներկայացնում է իրանական հանրության շրջանում տիրող տրամադրությունները և իրադարձությունների հնարավոր զարգացումը։
Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս քաղաքացիներին մտնել Կիրանց։ Բացառություն են գյուղի հաշվառում ունեցողները։ Այստեղ է նաև Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այլ անդամներ։ Ցուցարարները պնդում են, որ, ըստ տեղակայված նոր սյուների, գյուղն այնուամենայնիվ կիսվելու է երկու մասի։ ՍիվիլՆեթի տեսանյութը՝ Սարիգյուղից Կիրանց տանող ճանապարհահատվածից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տեղադրված Կիրանցում հացի, մթերքի խնդրի մասին։ «Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։ Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, ետ են դառնում»,- ասված է հայտարարությունում։ Կիրանցում հացի խնդրի մասին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է նաև խանութպանը․ «Մեքենան (հաց բերող – խմբ․) չի կարողացել անցնի, որ հասնի մեզ։ Ասել են՝ փակ է ճանապարհը, մենակ տեղացիներին ենք թողնում, հետ է դառել։ Ասել ա՝ հաց եմ տանում, ասել են՝ չի թույլատրվում և վերջ»,- ասել է նա։ Տավուշի մարզպետարանից, սակայն, հերքում են Կիրանցում հացի խնդրի մասին տեղեկությունը․ «Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, […]
Մկրտիչ Կարապետյան Աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանը վերջին շրջանում խուսափում է հրապարակավ խոսել հանքարդյունաբերական ընկերությունների, նրանց գործողությունների ու բնապահպանական ստանդարտների անհամապատասխանությունների մասին։ Դրա պատճառը կաշկանդվածությունն է, որ ֆինանսական մեծ միջոցներ տնօրինող հանքարդյունաբերողները նրան կներքաշեն դատական տևական ու մաշող գործընթացների մեջ՝ պահանջելով ֆինանսական փոխհատուցումներ։ Գալստյանը ներկայում ներգրավված է դատական մի գործընթացում, նրա դեմ 2018-ի օգոստոսին հայց է ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Գալստյանի դեմ հայցի առիթը ՍիվիլՆեթի տաղավարում Գալստյանի որոշ մտքերն ու նաև ֆեյսբուքյան գրառումներն են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մասին։ «Հարցազրույցում ես ասել եմ, որ կարծում եմ, որ ինչ-որ կոռուպցիոն գործարքներ կամ անուղղակի կոռուպցիայի դրվագներ կան, որոնք […]
Որո՞նք են այն գործոնները, որոնք հանգեցրին Հայաստանի պարտությանը 2020-ի Ղարաբաղյան պատերազմում։ Ինչպե՞ս Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքը նպաստեց նրա հաղթանակին։ Պատերազմից հետո Հայաստանը փորձում է վերազինվել Հնդկաստանի և Ֆրանսիայի օգնությամբ: Զենքի այս գնումներն արդյոք բավարա՞ր են, եթե հանկարծ նոր պատերազմ սկսվի։ ՍիվիլՆեթի Անի Փայտյանն այս հարցերի շուրջ զրուցել է Հարավային Կովկասի պաշտպանական հարցերով Ֆրանսիայի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ժան-Լյուկ Թեուսի հետ։ – Որո՞նք են 2020-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությանը հանգեցրած ամենակարևոր գործոնները։ – Ես ֆրանսիական լեռնային զորքերի սպա եմ եղել, բավական հստակ տեսակետ ունեմ լեռնային տարածքում պատերազմի մասին: Կարծում եմ՝ Հայաստանում հստակ չէին գիտակցում, որ Բաքուն ցանկություն ուներ վերանվաճելու այդ […]