Շանհայում սկսել է գործել ազատ առևտրի գոտին

Չինաստանի իշխանությունները սեպտեմբերի 29-ին Շանհայում զարկ են տվել ազատ առևտրի գոտու աշխատանքներին, որը ֆինանսների և շուկայի բնագավառում բարեփոխումների յուրօրինակ հրապարակ կդառնա աշխարհում երկրորդ տնտեսության համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ազատ առեւտրի գոտին զբաղեցնում է մոտ 29 քառ. կմ տարածք, որտեղ բոլոր չինական ու օտարերկրյա կազմակերպությունները ազատված կլինեն հարկերից: Դրա զարգացման ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար: ինտերնետ-վերահսկողություն այստեղ չի լինելու, թեեւ նախկինում այդ մասին եղել են հայտարարություններ:

Ըստ փորձագետների՝ ամենահավակնոտ ծրագրերից է տարադրամի փոխանակման հնարավորության կազմակերպումը, որը հետագայում պետք է հիմք ծառայի յուանի ազատ փոխանակման համար:

Նախատեսվում է, որ առևտրի գոտում ինտերնետ-վերահսկողություն չի լինի և առանց խոչընդոտների մատչում կտրամադրվի բոլոր ինտերնետային աղբյուրներին:

Մեկնաբանել