Թուրքիայում Femen շարժման «բջիջ» է բացվել

Ֆեմինիստական Femen շարժումը իր «բջիջն» է բացել Թուրքիայում: Այս մասին կանանց շարժումը հայտնել է ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Femen-ը կլինի Թուրքիայում: Էրդողա՛ն, նույնիսկ մի՛ փորձիր կանգնեցնել մեր թուրք ակտիվիստուհիներին: Մենք վրեժ կլուծենք»,-ասված է հայտարարության մեջ, որն ուղեկցվել է ակտիվիստուհու Ստամբուլի ուսանողական թաղամասում ծառահատման դեմ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ արված լուսանկարով, որում ակտիվիստուհու մերկ կրծքին պատկերված է եղել Թուրքիայի դրոշը:

Ուկրաինայում հիմնադրված շարժումը նախկինում արդեն անցկացրել է բողոքի ակցիաներ Թուրքիայում: 2012թ. մարտին Ուկրաինայից մի քանի ակտիվիստուհիներ ձերբակալվեցին Ստամբուլում, երբ նրանք մերկ հանդես եկան կանանց բռնության դեմ:

Մեկնաբանել