ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը «ազատ ընտրություն չէր». Լիտվայի նախագահ

Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գնահատմամբ, Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի ընտրությունը «ազատ ընտրություն չէր», հաղորդում է azatutyun.am-ը:
«Անշուշտ, ցավալի է, քանի որ Հայաստանը շատ լավ առաջընթաց էր արձանագրում բարեփոխումների հարցում և ըստ էության՝ պատրաստ էր նախաստորագրել Ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Սակայն վերջին պահին հայերը չկարողացան դիմակայել ճնշումներին։ Ափսոս, որ Հայաստանը ստիպված էր այլ որոշում կայացնել։ Դա ազատ ընտրություն չէր», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Գրիբուսկայտեն:

Մեկնաբանել