Փոթիի կենտրոնում այրել են Ռուսաստանի դրոշը

Նոյեմբերի 5-ի գիշերը Փոթիի կենտրոնում վրացական «Ազատ գոտի» ոչ կառավարական կազմակերպության ակտիվիստներն այրել են Ռուսաստանի դրոշը,հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Ռուսաստանի դրոշը միջազգային երաժշտական «Ֆազիսոբա 2013» փառատոնի շրջանակում կախված է եղել քաղաքի կենտրոնում՝այլ երկրների դրոշների կողքին:

Ակտիվիստները քաղաքի մի խումբ բնակիչների հետ միասին իջեցրել են դրոշը, վրան բենզին լցրել և այրել:

Փոթիի քաղաքապետ Դավիթ Սարանիայի խոսքով՝ Ռուսաստանը փառատոնին հրավիրված չի եղել, և ռուսական կողմն ինքն է ցանկություն հայտնել մասնակցելու փառատոնին:

Կազմակերպության անդամների խոսքով՝ այն օկուպանտ երկրի դրոշը, որն օկուպացրել է իրենց երկրի տարածքի 20%-ը:

Կազմակերպությունը, որն ունի շուրջ 3 հազ. անդամ և հարում է նախկին իշխող, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակացությանը, նախկինում ևս մի շարք ակցիաներ է կազմակերպել Վրաստանի՝ Սոչիի Օլիմպիադային մասնակցության դեմ: Կազմակերպության մի շարք անդամներ ամռանը տուգանվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հասցեին վիրավորական արտահայտություներ հնչեցնելու համար:

Մեկնաբանել