ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Վարդենիս-Սոթք, Սոթք-Քարվաճառ, Ծիլքար-Քուչակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված), Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին, Լոռու մարզի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Վանաձոր-Գյումրի (Ջաջուռ գյուղի հատված) ավտոճանապարհին, ինչպես նաև Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց:

Մեկնաբանել