20 հազ. մարդ Ալիևից պահանջում է իջեցնել վառելիքի գները

Ադրբեջանում ստորագրահավաք է ընթանում բենզինի և դիզելային վառելիքի գների իջեցման պահանջով խնդրագրի ներքո, որն ուղղված է երկրի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է contact.az-ը

Ադրբեջանում վառելիքի վաճառքը և նրա գների սահմանումը պետական մենաշնորհ է: Գները սահմանում է կառավարության Սակագնային խորհուրդը, որի որոշման համաձայն դեկտեմբերի 3-ից բենզինը և դիզելային վառելիքը թանկացել է մեկ երրորդով:

Դեկտեմբերի 3-ին օնլայն խնդրագրերի avaaz.org կայքում ստեղծվել է գների վերանայման պահանջով խնդրագիր, որի տակ մեկ օրում ավելի քան 20 հազ. մարդ է ստորագրել:

Խնդրագրում ասվում է, որ դիզվառելքիի և բենզինի թանկացումը կհանգեցնի մոտ ապագայում սննդամթեքի թանկացմանը:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը բնակչությանը խաղաղ ցույցերի անցակցման կոչ է արել:

Խորհուրդը գների վերանայումը հիմնավորում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի համապատասխան դիմումով:

Մեկնաբանել