Կիևում տապալել են Լենինի արձանը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձանց մի խումբ պատվանդանից վայր է գցել Լենինի արձանը: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ՝ արձանը կանգնած էր Բեսարաբսկայա հրապարակում՝ Կիևի կենտրոնից՝ Կրեշատիկից ոչ հեռու:

«Եվրոմայդան» ֆեսյբուքյան էջում տեղկություն է հայտնվել, որ արձանը տապալել են ուկրաինացի ազգայնականները և դեպքի վայրում եղել են համաուկրաինական «Սվոբոդա» միավորման նշաններ:

Կիևում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին Ուկրաինան հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգեց Ռուսաստանի ճնշումների ներքո:

Մեկնաբանել