Դեկտեմբերի 20-21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Մեկնաբանել