«Ոսկե գնդակը» ստացավ Ռոնալդուն

Ցյուրիխում հունվարի 13-ին ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայում Ռոնալդուն այսպիսով նվաճեց երկրորդ «Ոսկե գնդակը»:

Մրցանակին հավակնում էին նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին և «Բարսելոնայի» հարձակվող, մրցանակի քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին:

Լավագույն մարզիչ ճանաչվեց Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին, լավագույն կին ֆուտբոլիստ` Նադինե Անգերերը:

«20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ» հատուկ մրցանակին արժանացավ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն:

Մեկնաբանել