Գլխավոր Լրահոս

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մեկնարկը` 2016-ին

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մեկնարկը` 2016-ին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը վարչապետին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» (Իրան-Հայաստան երկաթուղու) կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:

Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:

Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է $3,2 մլրդ: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝  շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016-ին և ավարտվել 2022-ին:

«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում:    

«Ռասիա ՖԶԷ» ներդրումային  ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60%-ը:    

ՍիվիլՆեթն ավել վաղ գրել էր,  որ այս նախագծով, ըստ էության, մեկնարկ է տրվում տարիներ շարունակ քննարկվող «Հայաստան-Իրան» երկաթուղու նախագծի իրականացմանը։ Երկաթուղին Հայաստանի տարածքով, նախնական գնահատականներով, պետք է անցնի Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գավառ-Գագարին ուղղությամբ: Երկարությունը կազմելու է 313 կմ։

Ի դեպ` Հայաստան-Իրան երկաթուղին, ըստ էության, պետք է գտնվեր կառուցման ավարտման փուլում: Դեռևս 2010-ի ապրիլին Երեւանում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարը ու Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը ստորագրել էին Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում