Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է

Հայաստանում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը: Այն սահմանվել է 2008-ին` Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ:

Փետրվարի 19-ը պատահական չէ ընտրված. 1869թ. այս օրը ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Ըստ ավանդույթի՝ այսօր պետք է գրքեր նվիրաբերել գրադարաններին, ընկերներին, մտերիմներին: Այս տարի ևս օրը Երևանում կնշվի տարբեր միջոցառումներով: «Բուկինիստ» գրախանութն անվճար գրքեր կբաժանի իր բոլոր գնորդներին: Ժամը 10:00-20:00-ը բոլոր գնորդները կստանան նվեր` գիրք, ինչպես նաև կուտակային զեղչի քարտ: Ժամը 13:00-15:00-ը գրախանութի դիմաց տեղի կունենա գրքախաղ: Գիրք նվիրելու օրվան նվիրված մեծ միջոցառում է նախատեսված նաև Ազգային գրադարանում:

Մեկնաբանել