Ուրիշների նամակները կարդալը լավ բան չէ. Պուտինը՝ Վաշինգտոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստին տարօրինակ է անվանել Վաշինգտոնի արձագանքն իր նամակին, որը հասցեագրված է եղել եվրոպացի առաջնորդներին և նվիրված է եղել Ուկրաինայի իրավիճակին՝ նշելով, որ « ուրիշների նամակները կարդալը լավ բան չէ», հաղորդում է «Ռիա նովոստին»:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նիստին հայտնել է, որ կա Վաշինգտոնի առաջին արձագանքը նամակին։ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը չպետք է քաղաքականացնի գազային հարցերն Ուկրաինայի հետ, պետք է պահպանի շուկայական գնագոյացումը»,- նշել է Լավրովը:

«Մի փոքր տարօրինակ է։ Տարօրինակ է, համենայն դեպս, քանի որ վատ է ուրիշի նամակները կարդալը։ Իրենց չի գրվել, այլ Եվրոպայում գազի սպառողներն։ Բոլորը սովորել են, որ մեր ամերիկացի ընկերները գաղտնալսում են, իսկ ծիկրակելը բացարձակ գեղեցիկ չէ»,- հայտարարել է Պուտինը։

Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ գազի գնի բանաձևը դեռ 2009թ. ամրագրվել է «Գազպրոմի» և «Նաֆտոգազի» միջև պաշտոնական պայմանագրերում: Պոտինի խոսքով՝ Ուկրաինային իսկապես տրամադրվել են զեղչեր տարբեր պատճառներով: «Ինչպես հայտնի է, 2013թ. դեկտեմբերին տրամադրել ենք նաև 3 մլրդ դոլարի չափով վարկ, իջեցրել ենք գազի գինը ևս մեկ անգամ, պայմանով, որ կմարվեն բոլոր պարտքերը և ընթացիկ վճարումներըը կանոնավոր կկատարվեն»,- պարզաբանել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ոչ առաջինը, ոչ երկրորդը րեն կատարվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին նամակ է հղել Եվրամիության անդամ մի շարք երկրների առաջնորդներին, որում նշել է, որ Ուկրաինայի տնտեսությունը մոտենում է դեֆոլտի, և առաջարկել է անցկացնել համատեղ խորհրդակցություններ ռուսական գազի դիմաց Ուկրաինայի պարտքի կարգավորման շուրջ։

Նամակն ուղարկվել է 18 պետությունների ղեկավարների, որոնց մեծ մասը Ռուսաստանից գազ է ստանում Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով։

Ինչպես նշված է Պուտինի նամակում, Ռուսաստանն անկախ Ուկրաինայի գոյության առաջին օրվանից և ընդհուպ մինչև 2013թ․ վերջ «աջակցել է ուկրաինական տնտեսության կայունությանը՝ նրան գազ մատակարարելով իջեցված գներով»։

Պուտինը դժգոհում է, որ Եվրամիության երկրներրը այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու փոխարեն միայն Ռուսաստանին կոչ են անում իջեցնել Ուկրաինայի համար գազի գինը՝ վստահեցնելով, որ դրանք քաղաքական բնույթ են կրում։

«Տպավորություն է ստեղծվում, որ եվրոպացի գործընկերները ցանկանում են միակողմանի կարգով Ռուսաստանի վրա գցել ուկրաինական տնտեսական ճգնաժամի հետևանքները»,- նշված է Պուտինի նամակում։

Ապրիլի սկզբից Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի գինը բարձրացրել է գրեթե կրկնակի՝ $268/1000 խմ-ից մինչև $485/1000 խմ-ի։

«Գազպրոմը» նախ հայտարարեց ապրիլի 1-ից գինը $268/1000 խմ-ից $385/1000 խմ-ի բարձրացնելու մասին։ Ռուսական գազային հսկան այդ որոշումը բացատրեց Ուկրաինային անցյալ տարվա վերջին տրամադրված զեղչի չեղյալ հայտարարմամբ, որը պայմանավորել էր նրանով, որ Կիևը չի մարել գազի դիմաց պարտքն ու չի վճարել ընթացիկ մատակարարումների համար։

Այնուհետև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ուկրաինայի համար գազը թանկանում է 1000 խմ-ի դիմաց ևս $100-ով։ Նոր գինը՝ $485/1000 խմ, Մեդվեդևը բացատրեց Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի գտնվելու վերաբերյալ Խարկովում 2010թ․ ապրիլի 21-ին ստորագրված համաձայնագրի գործողության կասեցմամբ․ համաձայն այս փաստաթղթի՝ Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայությունը 2017թ․ հետո երկարացվել էր 25 տարով, փոխարենը Կիևը ստացել էր գազի գնի $100/1000 խմ-ի զեղչ, որը տրամադրվում էր Ռուսաստանի բյուջեի հաշվին։

Ուկրաինական «Նաֆտոգազ» պետական նավթային ընկերության պարտքը «Գազպրոմին»՝ մարտի մատակարարումները ներառյալ, գնահատվում է ավելի քան $2,2 մլրդ, ապրիլի 3-ին հայտարարել էր «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը։

Մեկնաբանել