Որևէ այլ ձևով, բայց պարտադիրը կմնա

«Կապիտալ» խմբի հիմնադիր Տիգրան Կարապետյանը կարծում է, որ սեպտեմբերի 30-ից հետո կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կգործի, բայց որևէ այլ ձևով: Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ և մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին և կառավարությանը օրենքի դրույթները փոփոխության ենթարկելու համար: