Արթուր Աբրահամը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար մենամարտում կարողացել է հաղթել 35-ամյա սերբ բռնցքամարտիկ Նիկոլա Սյեկլոչային (26-2, 8 նոկաուտ), հաղորդում է Armsport.am-ը:

12 ռաունդ տևած մենամարտից հետո ռինգի մրցավարները հաշվել են երկու բռնցքամարտիկների վաստակած միավորները (116:113, 116:112, 119:110) և հաղթող ճանաչել Արթուր Աբրահամին:

Այսպիսով, Աբրահամը կարողացել է պաշտպանել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նվաճել էր Ռոբերտ Շտիգլիցին հաղթելու շնորհիվ: