Առողջապահության նախարարն այցելել է կրակոցներից տուժածներին

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն մայիսի 17-ի ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելել է նույն օրը կեսօրին «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժածներին։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը հետաքրքրվել է բոլոր հինգ վիրավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկել ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները։
Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել հիվանդանոցի պատրաստվածությունը միանգամից հինգ վիրավորներին ընդունելու և պատշաճ մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Համալսարանական համալիրն ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։

Մեկնաբանել