Մահացել է Սմբատ Այվազյանը

Լույս հունիսի 8-ին մահացել է ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, պետական եկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին նրա հարազատներից:

Ազատամարտիկը մահացել է Փարիզում, որտեղ գտնվում էր բուժման նպատակով:

Սմբատ Այվազյանը ծնվել է 1959թ. մարտի 10-ին Երևանում: 1980թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որոկավորմամբ: 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991թ. նա եղել է ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ, 1992թ. Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող:

1998թ. եղել է ՀՀ հարկային տեսչության պետ, 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար: 1990-1995 թթ.` Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք), 1995-1999 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք), «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ: 2003թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

Մեկնաբանել