Չեխիայում հայ հինգ բռնցքամարտիկից չորսը մեդալ է նվաճել

Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում հունիսի 8-ին ավարտվել է Ուստի Նադ Լաբեմ անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ավելի քան տասը երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` հինգ հայ բռնցքամարտիկներ:

Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի կայքից, 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանը նվաճել է բրոնզե մեդալ, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Երիցյանը` արծաթե մեդալ, 69 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Դարչինյանը` նույնպես արծաթե մեդալ, իսկ 75 կգ քաշային Արման Հովհիկյանը դարձել է չեմպիոն:

Հունիսի 8-14-ին հայ բռնցքամարտիկները մասնակցելու են Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել