Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օրն է

Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship) օրացույցի ամենաերիտասարդ տոներից է։ 2011-ի ապրիլի 27-ին այն նշելու վերաբերյալ որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։

ՄԱԿ-ն առաջարկել է պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին նշել այս օրը՝ այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համահունչ:

ՄԱԿ-ի ընդունած բանաձևը կարևորում է այս օրվա նշանակությունը տարբեր ազգերի միջև բարեկամության ամրապնդման տեսանկյունից։ Բացի այդ՝ Ընկերության միջազգային օրվա նպատակների թվում երիտասարդության, այդ թվում՝ առաջնորդների ներգրավումն է հասարակական գործունեության մեջ, որը միտված է բազմամշակութայնությանն ու հանդուրժողականությանը։

Այս օրը աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են միջոցառումներ, որոնք քարոզում են ընկերության գաղափարը։

Ի դեպ` Ընկերության միջազգային օրը այս կարգի միակ տոնը չէ։ Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը:

Մեկնաբանել