Ժողովուրդը խոսում է Վրաստանի վարչապետի այցի, Մարզահամերգային համալիրի ճակատագրի ու ֆեյսբուքյան անցուդարձի մասին։
Ժողովուրդը ինքն իրեն պարտք է
Post navigation
Posted in:
Ժողովուրդը խոսում է Վրաստանի վարչապետի այցի, Մարզահամերգային համալիրի ճակատագրի ու ֆեյսբուքյան անցուդարձի մասին։
Գևորգ Թոսունյան Հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, տեղի ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու ոստիկանների միջև առ այսօր ամենալայնածավալ բախումները։ Առողջապահության նախարարության հունիսի 13-ի առավոտյան տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս բախումներին, հայտարարել է, թե «ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ»։ Բախումները մեկնարկեցին Ազգային ժողովում ընթացող կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ, երբ ԱԺ-ի ներսում իրավիճակը լարվեց ու տեղի ունեցավ քաշքշուկ։ Այդ ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ «Ազգային ժողովի ներսում բախումներ են գնում»։ Այնուհետև նա նշեց, […]
Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու համար Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը։ Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում մենք հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունը։ Հունիսի 12-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Ըստ ձեզ հաջորդ քայլը ո՞րն է, կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա, գնում ենք դեպի իրական Հայաստան»։ […]
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում իշխանություններին զերծ մնալ բռնությունից։ Խորհուրդը դատապարտում է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ «ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։ Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել […]
Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Դեսպանին հետ կանչելու որոշմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուս չայցելելու մասին հայտարարությունը․ «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուս չի այցելի նաև ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ»։ «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,- 2023-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում ասել է Փաշինյանը։ Մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ […]
Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
«Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»․ հունիսի 13-ին 2023-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ Մինսկ չայցելելու որոշումը կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ «Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակների կիրառմանը, հայտարարել է, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ։ Նրա խոսքով՝ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։ «Ամենայն հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը, պաշտպանել Հայաստանի պետականությունը»,- հունիսի 13-ին բյուջեի կատարողականի ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ […]