Արգենտինայում արգելել են երեխաներին անվանակոչել Մեսսի

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ծննդավայր Ռոսարիո քաղաքի քաղծառայողները պնդում են, որ ազգանունները չեն կարող կիրառվել իբրև անուններ: Նրանց կարծիքով` դա անօրինական է և շփոթմունք է առաջացնում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Այս հայտարարության պատճառը Րիո Նեգրոյի բնակիչ Հեկտոր Վալերան է, ով տեղի իշխանությունների հետ երկու շաբաթ վիճելուց հետո ի վերջո կարողացել է իր նորածին երեխային անվանակոչել Մեսսի:

«Ես Մեսսիի հայրն եմ: Շատերն են իրենց երեխաներին անվանակոչում Լիոնել, սակայն իմ քայլն ավելի տպավորիչ է»,- հպարտ հայտարարել է Հեկտոր Վալերան:

Այժմ արգենտինական քաղաքների, հատկապես Ռոսարիոյի իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն, որ Վալերայի ընտանիքի դեպքը կարող է օրինակ ծառայել հազարավոր մարդկանց:

Մեկնաբանել