Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ

Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի  օպերատիվ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: