Շոտլանդիան անկախությանն ասում է՝ ոչ

Շոտլանդիայում ավարտվել է անկախության հանրաքվեն։ Երկրամասի 32 շրջաններից 26-ը դեմ են արտահայտվել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն՝ 54%/46% հարաբերակցությամբ: Վեց շրջաններում հաշվարկը դեռ չի ավարտվել:

BBC-ն հաղորդում է, որ իր հաշվարկներով՝ Շոտլանդիան ոչ է ասելու անկախությանը։

Երևանի ժամանակով սեպտեմբերի 19-ի առավոտյան 8։15-ի դրությամբ անկախության կողմնակիցները հավաքել են 1,176 մլն ձայն, իսկ միասնության կողմնակիցները՝ 1,397 մլն ձայն: Անկախանալու համար անհրաժեշտ է 1,853 մլն ձայն։

Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ջատագովն ու կազմակերպիչը Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունն էր՝ Ալեքս Սալմոնդի ղեկավարությամբ։ 2011թ., երբ նա հաղթանակ տարավ ընտրություններում և ձևավորեց Շոտլանդիայի կառավարությունը, խոստացավ անկախության հանրաքվե անկացնել 2014թ. կամ 2015թ.:

Շոտլանդիան և Անգլիան միություն են հաստատել 1707թ.:

Մեկնաբանել