Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին հաղորդում է Daily Express-ը: Անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցել ֆուտբոլիստի հետ և պաշտոնական առաջարկ է ուղարկել գերմանական կողմին:
Ռոյսն անձամբ է Պրեմիեր լիգա տեղափոխվելու ցանկություն հայտնել և ավելի քան մեկ տարի է հրաժարվում է երկարացնել «Բորուսիայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2015 թ. ամռանը: