Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի սեփականատեր շեյխ Մանսուր բեն Զայդ Ալ-Նայանի ընկերության հետ, որով այն ֆինանսավորելու է մադրիդյան ակումբի լեգենդար «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցումը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Գործարքի գինը կազմել է շուրջ 350 միլիոն ֆունտ ստերլինգ: «Ռեալը» մտադիր է վերակառուցումն ավարտել 3 տարում:
Չնայած, որ շեյխ Մանսուրը «Մանչեսթեր Սիթիի»սեփականատերն է, այդուհանդերձ ՈւԵՖԱ-ում նշել են, որ դա խնդիր չի առաջացնի իր կաննոնների հետ, քանի որ International Petroleum Investment Company-ին մադրիդյան ակումբի բաժնետոմսերը չեն պատկանում:
Տեղեկացնենք, որ ՈւԵՖԱ-ն արգելում է միևնույն անձին կամ ընկերությանը գնել կամ որպես սեփականություն ունենալ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո գտնվող մրցաշարերում հանդես եկող երկու և ավելի ակումբների բաժնետոմսերը: