Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել Չելսի

article-2487680-1934358200000578-942_634x412

Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մտածում է կարիերան Անգլիայում շարունակելու մասին։ Ամենահավանական տարբերակներից մեկը Լոնդոնի «Չելսին» է։ Այս մասին հաղորդում է իսպանական AS կայքը՝ հղում կատարելով արգենտինական լրատվամիջոցներին։

Կայքի տեղեկություններով՝ Մեսսին ցանկանում է ուժերը փորձել այդ առաջնությունում։ Բացի այդ, նշվում է, որ արգենտինացին շատ դժգոհ է կատալոնական ակումբի ղեկավարության վերաբերմունքից և հոգնել է լրատվամիջոցների հարձակումներից։ Ակնկալվում է, որ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու գործարքը մասամբ կֆինանսավորի մարզական հանդերձանք արտադրող ընկերություններից մեկը։

Նույն աղբյուրի համաձայն՝ գործարքին հավանություն է տվել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Տրանսֆերի գինը կարող է կազմել 250 մլն դոլար։

Մեկնաբանել