Արմեն Երիցյանը՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

armen-yeritsyan-photolurՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Արմեն Երիցյանը նշանակվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով նա ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման մասին որոշումն ընդունվել էր կառավարության նոյեմբերի 6-ի նիստին:

Արմեն Երիցյանը 1982-2010 թթ. ծառայել է ոստիկանության համակարգում՝ զբաղեցնելով նաև ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:Արտակարգ իրավիճակների նախարարությունը նա գլխավորում է 2010-ից:

Տարածքային կառավարման նախկին նախարարը Արմեն Գևորգյանն էր, որը զբաղեցնում էր նաև փոխվարչապետի պաշտոնը: Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 16-ին՝ նշելով, որ իր գործունեությունը շարունակելու է մասնավոր հատվածում: Նոյեմբերի 28-ին փոխվարչապետի և նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակվել է Վաչե Գաբրիելյանը:

Մեկնաբանել